20/07/2012 10:24
Բակո Սահակյանը ձայների 66,7%-ով վերընտրվեց ԼՂՀ նախագահ
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ամփոփել է բոլոր 273 ընտրատեղամասերի արդյունքները:
Լեռնային Ղարաբաղի ընտրությունններում հաղթանակ է տարել գործող նախագահ Բակո Սահակյանը` հավաքելով 47 հազար 85 ձայն (66,7 տոկոս):
ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն ( 32,5 տոկոս):
Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն (0,8 տոկոս):
ԼՂՀ Ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար Ֆելիքս Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արցախում կայացած նախագահական ընտրությունների անցկացման հետ կապված որևէ ահազանգ ԼՂՀ ոստիկանությունում չի ստացվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել են նախագահական ընտրությունները: Ժամը 20-ի դրությամբ, երբ փակվել են բոլոր 273 ընտրատեղամասերը, քվեարկել էր 72 հազար 833 մարդ ( 73,38 տոկոս): Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 99 հազար 190 մարդ:
ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրություններին ևս նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը հավաքել էր ընտրողների ձայների 85.12 տոկոսը: