20/07/2012 18:08
Մարիա Գևորգյանը` Եվրոպայի չեմպիոնուհի
Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը Բոսնիա-Հերցեգովինայի Բանյա Վրուչիցա քաղաքում անցկացված Եվրոպայի աղջիկների արագ շախմատի առաջնությունում նվաճեց աշխարհամասի չեմպիոնուհու կոչումը մինչև 18 տարեկանների խմբում: Գևորգյանը 6 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և մոտակա մրցակցից առաջ անցավ 1,5 միավորով: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Մարիան դարձավ նաև Եվրոպայի աղջիկների արագ շախմատի բացարձակ չեմպիոնուհի` հաղթելով բոլոր տարիքային խմբերի հաղթողների մասնակցությամբ կազմակերպված գերեզրափակչում:
Բացի այդ, կայծակնային առաջնությունում Գևորգյանը մինչև 18 տարեկանների խմբում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնուհի: