21/07/2012 16:22
Ամերիկացին ցանկանում էր պայթեցնել Պենտագոնը
ԱՄՆ-ի քաղաքացին, որը աջակցություն էր ցուցաբերում «Ալ-Ղաիդա»-ին, իրեն մեղավոր է ճանաչել Պենտագոնի և ԱՄՆ Կոնգրեսի շենքերը` հեռակառավարվող ինքնաթիռների միջոցով պայթեցնելու մտադրություն ունենալու մեջ:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ, ծնունդով Բանգլադեշից Ռ. Ֆերդաուսը ԱՄՆ-ին «ջիհադ» էր հայտարարել 2010թ.-ին:
Հետաքննությունների դաշնային ծառայության գործակալները կարողացել են վերջինիս հետ շփումներ հաստատել և նրա հետ խոսակցություններից մեկի ժամանակ պարզել, որ Ֆերդաուսը ցանկանում է պայթեցնել Կապիտոլիումը և Պենտագոնը:
Վերջինս դատապարտվել է 17 տարի ազատազրկման, չնայած մինչ այդ նրան սպառնում էր 35 տարվա ազատազրկումը: