23/07/2012 09:38
Եգիպտոսում գազամուղ է պայթեցվել
Եգիպտոսում գազամուղ է պայթեցվել, որով գազ է մատակարարվում Իսրայելին և Հորդանանին:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել Ալ-Տուվայլեի շրջանում` Ալ-Արիշ քաղաքի մերձակայքում:
Անվտանգության ծառայության փոխանցմամբ, հանցագործները ժամանել են բեռնատար ավտոմեքենայով, փոս են փորել և այնտեղ պայթուցիկ տեղադրելով պայթեցրել են գազամուղը:
Պայթյունի ձայնը լսվել է դեպքի վայրից 30 կմ հեռավորության վրա:
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: