23/07/2012 18:18
Հայ շախմատիստները` Նանա Ալեքսանդրիայի գավաթի մրցաշարում
Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Ավետիսյանը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում մինչև 12 տարեկանների խմբում 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, երկրորդ մրցանակներ նվաճեցին Գոռ Գրիգորյանը (Մ8), Աշոտ Փարվանյանը և Անի Իվանյանը (Մ12):
Փառատոնի գլխավոր օփենում միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը և Սարգիս Վ. Մանուկյանը բաժանեցին 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Քալաշյանը գրավեց 2-րդ, իսկ Մանուկյանը` 4-րդ տեղը: