23/07/2012 10:03
Ալյասկա թռչող ամերիկյան F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել
Հեռավոր Արևելքում տեղի է ունեցել արտակարգ պատահար` Հյուսիսային Կուրիլների մոտ` ռուսական բացառիկ տնտեսական գոտում, ջրի վրա վթարային վայրէջք է կատարել ամերիկյան F-16 կործանիչը:
«1tv.ru»-ի փոխանցմամբ, օդաչուն կարողացել է փրկվել:
Կազմակերպվել է որոնողա-փրկարարական գործողություն` 5 ժամ անց օդաչուին գտել է ճապոնական նավը:
Վթարի պատճառները չեն հաղորդվում` կործանիչը Ճապոնիայից թռչում էր դեպի Ալյասկա: