24/07/2012 10:36
Եգիպտոսը բացել է սահմանը Գազայի բնակիչների համար
Եգիպտոսի պաշտոնյաները հայտարարել են, որ Գազայի հատվածի բնակիչներն իրավունք ունեն ազատ հատել սահմանը. Եգիպտոս մտնող Գազայի հատվածի բնակիչների համար որևէ սահմանափակումներ չկան:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, պաշտոնական հայտարարություններ այդ առումով դեռևս չեն հնչել:
Այսօր առավոտյան Գազայի 7 բնակիչներ ժամանել են Կահիրեի օդանավակայան` առանց անվտանգության ծառայության ներկայացուցիչների ստուգումների կամ պաշտոնական թույլտվությունների: