25/07/2012 13:16
Մելքումյանը` առաջատարների խմբում
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենի երկրորդ տուրում հաղթեց գրոսմայստեր Միշո Ցեբալոյին (Խորվաթիա): Մելքումյանը վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի արդյունքով է ավարտել միջազգային վարպետ Մարտին Կրամերի հետ (Գերմանիա) պարտիան և այժմ ունի 1,5 միավոր: