25/07/2012 17:10
Սիրիայի դիվանագետ ամուսիններն անցել են ընդդիմության կողմը
Արաբական Միացյալ Էմիրություններում Սիրիայի դեսպան Աբդել Լաթիֆ ալ-Դաբբահն անցել է Սիրիայի ընդդիմության կողմը, այս մասին հայտարարել է Սիրիայի Ազգային խորհրդի ներկայացուցիչը:
BBC-ն գրում է, որ 2011-ի մարտից սկսած` նա երրորդ բարձրաստիճան դիվանագետն է, ով անցել է ընդդիմության շարքերը:
Աղբյուրը գրում է նաև, որ Լաթիֆ ալ-Դաբբահը փախել է Կատարի: Ըստ որոշ տվյալների, մեկ օր առաջ տվյալ ուղղությամբ է փախել նաև նրա կինը` Կիպրոսում Սիրիայի հավատարմատար Լամիա ալ – Հարիրին: