25/07/2012 11:46
Թուրքիան փակում է Սիրիայի հետ սահմանը
Թուրքիան հուլիսի 25-ին կփակի սահմանը Սիրիայի հետ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է այդ երկրի Մաքսային գերատեսչությունը: Նման գործողության պատճառը, լրատվամիջոցների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, Սիրիայի նկատմամբ տնտեսական ճնշումների մեծացումն է:
Նշենք, ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը տեղեկացրել էր, թե ապստամբներին հաջողվել է գրավել Թուրքիայի հետ սահմանին գտնվող մի քանի անցակետեր: Հաղորդագրությունում չի նշվում՝ արդյո՞ք սահմանը փակելու որոշումը որևէ կերպ առնչվում է այդ փաստի հետ:
Հայտնի է նաև, որ հուլիսի 24-ին Ասադի կառավարությունը քիմիական զենք էր կենտրոնացրել Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում, իսկ պաշտոնական Դամասակոսն ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է այն կիրառել Սիրիայի նկատմամբ արտաքին ուժերի կողմից հարձակում իրականացնելու դեպքում: