27/07/2012 10:25
Լեոն Պանետտան կայցելի Մերձավոր Արևելք
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հաջորդ շաբաթ կայցելի Մերձավոր Արևելք, որտեղ Իսրայելի և Հորդանանի ղեկավարության հետ կքննարկի Սիրիայի իրավիճակը և իրանական ատոմային ծրագիրը:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, Եգիպտոսում Պանետտան կհանդիպի երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիի հետ: Կքննարկվեն ոչ միայն արաբա-իսրայելական հարաբերությունները, այլ նաև երկկողմ հարաբերությունները ԱՄՆ-ի և Եգիպտոսի հետ, այդ թվում ռազմական ոլորտում:
Պենտագոնի ղեկավարը կայցելի նաև Թունիս և կհայտնի ԱՄՆ-ի աջակցության մասին` Թունիսում իրականացվող բարեփոխումների հետ կապված: