27/07/2012 13:43
ԱՄՆ-ը ամրապնդում է ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ
Այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կստորագրի օրինագիծ, որով ամրապնդվելու է ամերիկա-իսրայելական ռազմական համագործակցությունը:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, օրինագծի ստորագրումը տեղի կունենա Օբամայի հակառակորդ Միթ Ռոմնիի` Իսրայել այցելության նախօրեին:
Օբաման ցանկանում է ցույց տալ ԱՄՆ-ի հրեական համայնքին, որ իր վարչակազմը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը: