28/07/2012 11:00
«CNN»-ի նախագահը հրաժարական է տալիս
«CNN» հեռուստաընկերության ղեկավար Ջիմ Ուոլթոնը որոշել է հրաժարական տալ 2012թ.-ին վերջին:
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, հրաժարականի պատճառը հեռուստաընկերության ցածր վարկանիշն է, Ուոլթոնը հույս ունի, որ նոր ղեկավարությունը կկարողանա կոտրել այդ իրավիճակը և վերականգնել հեռուստաընկերության նախկին դիրքերը հեռուստատեսային ոլորտում:
«CNN» հեռուստաընկերությունը ստեղծվել է 1980թ.-ին` Ուոլթոնը աշխատել է ընկերությունում 30 տարի, որից 10-ը` ղեկավարի պաշտոնում: