30/07/2012 14:52
Ուկրաինան ներկայացնող հայ մարզիկը ձախողվել է
Լոնդոնի օլիմպիական խաղերում շարունակվում են հրաձգության մրցումները։ 10մ. օդամղիչ ատրճանակով մրցումների որակավորման փուլում Ուկրաինան ներկայացնող Արթուր Այվազյանը չի կարողացել լավ հանդես գալ և դուրս է մնացել հետագա պայքարից։
Լավագույն արդյունքը ցույց է տվել իսպանացի Նիկոլո Կամպրիանին:
Ի դեպ, նա կրկնել է օլիմպիական ռեկորդը։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Նորայր Բախտամյանը հուլիսի 28-ին կայացած մրցումներում ևս ձախողվել էր: