30/07/2012 09:25
Մերկելն ու Մոնտին խոստացել են փրկել եվրոգոտին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` խոստանալով անել ամեն հնարավորը, որպեսզի պաշտպանեն եվրոգոտին:
BBC-ն գրում է, որ մի քանի օր առաջ համանման հայտարարությամբ հանդես էին եկել Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Իսկ անցյալ շաբաթ Եպրոպական կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել էր, որ բանկը հնարավոր ամեն բան կանի եվրոն պահպանելու համար: