30/07/2012 16:52
Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Բիլում
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող շախմատի փառատոնի շրջանակներում կազմակերպված կայծակնային մրցաշարում 13 հնարավորից վաստակել է 9,5 միավոր և 144 մասնակիցների մեջ գրավել է 4-րդ տեղը:
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 9 միավորով գրավել է 8-րդ տեղը:
11,5 միավորով առաջին մրցանակը նվաճել է ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Այս մասին տեղեկացնում են շախմատի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: