31/07/2012 14:24
Խուան Մատան կոչ է անում հաղթել գոնե մեկ անգամ
«Չելսիի» և Իսպանիայի օլիմպիական հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան մեկնաբանել է իր թիմի ելույթը լոնդոնյան օլիմպիական խաղերում: Իսպանացիները զիջել են Ճապոնիայի ու Հոնդուրասի ընտրանիներին նույն` 0:1 հաշվով և զրկվել են փլեյ-օֆֆ մտնելու հնարավորությունից:
«Դրանք ամոթալի պարտություններ էին: Վստահ եմ, որ մեր թիմն ավելիին էր արժանի… Բայց մենք պետք է հետևություններ անենք այս անհաջողություններից` զարգացումը շարունակական դարձնելու համար: Այժմ պետք է հավաքվենք և մեքսիկացիների հետ վերջին խաղում գործենք հնարավորությունների առավելագույնի սահմաններում: Պետք է պահպանել պրոֆեսիոնալիզմը»,- ասել է ֆուտբոլիստը: