01/08/2012 09:52
Օբաման ավելացնում է ճնշումն Իրանի վրա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին։ Դրանք հիմնականում ուղղված կլինեն էներգետիկ, նավթաքիմիական և ֆինանսական ոլորտներին։ Այս մասին տեղեկացնում է Ռոյթերզ (Reuters) գործակալությունը։
Իրանը չի ընդունում միջուկային ծրագրի հետ կապված իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ դրանք բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում։
Չնայած դրան, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները նպատակ ունեն ավելացնելու ճնշումն Իրանի վրա, որը չի ցանկանում կատարել միջուկային էներգետիկայի բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։