01/08/2012 16:15
Փոխնախարար. «Բերբերյանը կանխատեսումներ թող չանի»
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյյանը հերթական անգամ քննադատել էր գյուղատնտեսության նախարարությանը՝ էլիտային տեսակի ցորենի ցածր բերքատվության համար: Այսօր գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը խորհուրդ տվեց Բերբերյանին զբաղվել իր գործով:
«Թող Նոստրադամուսի կարգավիճակով կանխատեսումներ չանի»,- ասաց նա։:
Փոխնախարարը հիշեցրեց, որ այս տարի Հրաչ Բերբերյանը կանխատեսել էր ծիրանի ցածր բերքատվությություն: Մինչդեռ այս տարի, նախորդ տարվա համեմատ, 13 հազար տոննա ծիրան ավելի է մթերվել: Երեկվա դրությամբ արդեն արտահանվել է 13 հազար տոննա ծիրան՝ նախորդի տարվա 7 հազարի փոխարեն:
Ս. Գալստյանը նաև բարձր բերքատվություն կանխատեսեց բանջարաբոստանային և մյուս կուլտուրաների համար: