02/08/2012 10:01
Արտառոց դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կոնֆետի թղթի մեջ թմրանյութ է եղել
Հուլիսի 24-ին արտառոց դեպք է գրանցվել «Զվարթնոց» օդանավակայանում. մի աղջիկ «թմրեցնող կոնֆետներ» է բերել Հայաստան: Այս մասին գրել է «Ժողովուրդը»:
Ըստ թերթի տեղեկությունների` հուլիսի 23-ին Հռիփսիմեն իր ամուսնու` Արտակի ցուցումով մեկնել է Սանկտ Պետերբուրգ` այնտեղից ամուսնու ընկեր Ասատուրից թմրանյութ բերելու համար: Թռիչքն ու վայրէջքը բարեհաջող են անցել, միայն թե չի հաջողվել թմրանյութը նպատակին հասցնել: Թեև Հռիփսիմեն թմրանյութը բավականին խնամքով փաթեթավորել է կոնֆետի թղթի մեջ, որպեսզի այն մատուցի որպես ռուսական շոկոլադ, սակայն միայն մաքսային հսկողություն իրականացնողներն են խաբվել: Օդանավակայանում հայտնաբերվել է, որ կոնֆետներն ամենևին էլ «Միշկա» կամ «Ալյոնուշկա» չեն: Զույգն այժմ գտնվում է իրավապահների հսկողության տակ: