03/08/2012 09:15
Դատարանը 8 օրով Մ. Ջեքսոնի մորը զրկել է խնամակալության իրավունքից
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դատարանը վերականգնել է 2009 թ. մահացած երաժիշտ Մայքլ Ջեքսոնի մոր`Քեթրին Ջեքսոնի խնամակալության իրավունքը Ջեքսոնի երեխաների նկատմամբ, հայտնում է լենտա.ռու(lenta.ru)-ն, հղում անելով Ասոշեյթիդ պրես լրատվական գործակալությանը: 8 օր առաջ նույն դատարանը նրան զրկել էր երեխաների խնամակալության իրավունքից և այն հանձնել երգչի ավագ եղբոր որդուն` Տիտո Ջեքսոնին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քեթրին Ջեքսոնի ներկայացուցիչը ոստիկանություն էր դիմել`ասելով, որ վերջինս կորել է, սակայն օրեր անց երգչի եղբայր Ժերմեն Ջեքսոնը հայտնել էր, որ 82-ամյա կնոջը բժիշկը հանգիստ է նշանակել: Նա էլ իր ավագ աղջկա` Ռեբիի հետ որոշել է անցկացնել Արիզոնայի նահանգի մի առողջարանում, որտեղ անջատել է բոլոր էլեկտրական սարքավորումները, ներառյալ բջջային հեռախոսները: