03/08/2012 09:11
Պուտինը հուսով է՝ Սիրիայում «ողբերգական» իրավիճակը կկարգավորվի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավում է Քոֆի Անանի՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատարի պաշտոնից հեռանալու կապակցությամբ: Այս մասին գրում է BBC-ն: Պուտինը, սակայն, հույս ունի, որ միջազգային հանրությունը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել՝ Սիրիայում ճգնաժամի կարգավորման համար:
«Քոֆի Անանը շատ արժանապատիվ և ազնիվ մարդ է, փայլուն դիվանագետ, այդ պատճառով շատ ցավալի է, որ նա պետք է լքի պաշտոնը: Բայց ես հույս ունեմ, որ բռնության դադարեցման համար միջազգային հանրության ջանքերը կշարունակվեն»,- ասել է Պուտինը:
Աղբյուրը գրում է, որ ՌԴ նախագահը Սիրիայում տիրող իրավիճակն անվանել է «ողբերգական»: