04/08/2012 13:10
«Բեքհեմին օլիմպիական հավաքականում չընդգրկելը սխալ որոշում էր»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Դևիդ Բեքհեմին Օլիմպիական հավաքականում չընդգրկելը սխալ որոշում էր:
«Ներկայիս օլիմպիական խաղերը տեղի են ունենում Լոնդոնում, և դա նաև Բեքհեմի շնորհիվ է: Այս իրադարձության կայացմանը օգնել են Սեբաստիան Կոուն և շատ այլ մարդիկ, սակայն գլխավոր դեմքը, անկասկած, Դևիդն է: Չեմ հասկանում, թե ինչու նա չի խաղում: Ինձ համար տարօրինակ է: Ափոսոսում եմ, որ նա այնտեղ չէ: «Ռեալի» հետ ընկերական խաղ անցկացնելու փոխարեն Դևիդը պետք է Լոնդոնում լիներ:
Ցավում եմ, որ բախտ չեմ ունեցել նրան մարզել: Դա ինձ դուր կգար: Հիմա արդեն շատ ուշ է, քանի որ Բեքհեմն անցկացնում է իր մարզական կարիերայի վերջին տարիները»,- նշել է Մոուրինյոն: