04/08/2012 12:03
Սերգեյ Մովսիսյանը գրավեց 2-րդ տեղը
Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում ավարտված մրցաշարի վերջին` 11-րդ տուրում սևերով ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Ռոմեն Էդուարի հետ և վաստակած 8 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Սերգեյը միայն լրացուցիչ ցուցանիշներով է չեմպիոնի կոչումը զիջել ռուս Իգոր Կուրնոսովին: Լավագույն եռյակը եզրափակել է նույնքան միավոր վաստակած Ռոմեն Էդուարդը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը վերջին տուրի իր պարտիան նույնպես ավարտել է ոչ ոքի և առաջատարներին զիջել է կես միավորով: Հրանտը հանգրվանել է 7-րդ տեղում:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին 112 շախմատիստներ: