06/08/2012 12:17
Արազ Օզբիլիսը «Կուբանում» կխաղա ավելի լավ պայմաններով
Կրասնոդարի «Կուբանն» սկզբունքային համաձայնության է հանգել ամստերդամյան «Այաքսի» հետ` կապված Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսի տրանսֆերի հետ: Այս մասին հաղորդում է «De Telegraaf»-ը: Տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի մոտ 1 մլն եվրո: Տեղափոխության գլխավոր պատճառը ֆինանսական ավելի լավ պայմաններն են:
Նշենք, որ Օզբիլիսն «Այաքսի» կազմում երկու անգամ հռչակվել է Հոլանդիայի չեմպիոն: Ամստերդամյան ակումբի հիմնական թիմում անցկացրել է 26 խաղ և խփել 2 գոլ: 2011 թ. Օզբիլիսին հրավիրեցին Հոլանդիայի երիտասարդական թիմ, սակայն նա ընտրեց Հայաստանի ազգային հավաքականը: