06/08/2012 09:47
Եգիպտոսում սպանվել է 15 ոստիկան
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին երեկ ընդհատել է երկրի զինված ուժերի Բարձրագույն խորհրդի հետ հանդիպումը այն բանից հետո, երբ զինված մարդիկ երկրի Իսրայելի հետ սահմանային գոտում հարձակում են գործել ոստիկանության բաժանմունքի վրա և սպանվել է 15 ոստիկան, հայտնում է վեստի.ռու(vesti.ru)-ն:
Որոշ տվյալների համաձայն, նրանք հարձակվել են ավելի վաղ գողացված ոստիկանական մեքենայով: Եգիպտոսի զինված ուժերի հրապարակած տեղեկատվության համաձայն, հարձակվողների թվում եղել են նաև Գազայի հատվածից եկած մարդիկ:«Համաս» շարժումը իր ցավակցական ուղերձն է հղել այս դեպքի առնչությամբ զոհված ոստիկանների ընտանիքիներին: