06/08/2012 16:48
ՍԹԱՐ-ում` առցանց զանգ
ՍԹԱՐ առևտրային ցանցը, բարելավելով հաճախորդների սպասարկման որակը, թողարկում է նոր նախագիծ` «Առցանց զանգ» (Web call), հիմնվելով ՍԹԱՐ-ի արդեն իսկ գործող Թեժ գծի վրա:
«ՍԹԱՐ-ի Թեժ գիծը` ժամանակակից սարքավորումների կիրառմամբ, սկսել է գործել սույն թվականի մայիս ամսից, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ սպասարկել հաճախորդների մեծ քանակ: Սակայն, մինչ այժմ սպասարկումն իրականացվում էր միայն հեռախոսակապի միջոցով: Իսկ այսօր` շնորհիվ «Առցանց զանգ» նոր ծառայության, մեր հաճախորդներն ընկերության կայքէջից (www.star.am), ինչպես նաև ֆեյսբուքի էջից կարող են կատարել անվճար ձայնային և տեսաձայնային զանգեր ՍԹԱՐ-ի Թեժ գիծ»,- ներկայացնելով նորամուծությունը, ասել է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:
Նոր ծառայությունը հասանելի կլինի յուրաքանչյուր օր, ժամը 09:00-ից 21:00` համապատասխան Թեժ գծի աշխատանքային ժամերին, և հնարավորություն կտա ՍԹԱՐ-ին ավելի օպերատիվ արձագանքել հաճախորդների հարցերին և դիմումներին:
«Հաճախորդների հետ կապը, նրանց խնդիրների լուծմանն ու հարցերին արագ արձագանքը մեզ համար առաջնային հարցերից է: Այդ պատճառով, կարևոր ենք համարում ցանկացած ներդրում, որը կարող է դրական ազդեցություն ունենալ սպասարկման որակի բարելավման վրա»,- ասել է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարդկային ռեսուրսների բաժնի տնօրեն Մարիանա Էդիլյանը: