06/08/2012 09:40
55 թուրք բարձրաստիճան սպաներ պաշտոնանկ են արվել
Թուրքիայի ռազմական բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ 55 բարձրաստիճան սպաներ՝ նրանց թվում 40 գեներալներ և ադմիրալներ, ովքեր կալանավորվել էին պետական հեղաշրջում կատարելու մեղադարանքով, պաշտոնանկ են արվել։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանս Պրես գործակալությունը (Agence France-Presse)։
Ռազմական բարձրագույն խորհուրդն այս որոշումն ընդունել է չորեքշաբթի տեղի ունեցած նիստում։ Այն հրապարակվել է շաբաթ՝ երկրի նախագահի հաստատումից հետո։
2008 թվականից ի վեր Թուրքիայում հարյուրավոր սպաներ են ձերբակալվել՝ Էրդողանի կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու կասկածանքով։ Իսկ 2012թ. ապրիլին միայն մի քանի տասնյակ սպաներ են կալանավորվել, որոնց թվում չորս գեներալ կար։
Թուրքական բարձրագույն սպայակազմը մեծ ազդեցութուն ունի քաղաքականության վրա և բազմիցս ելույթ է ունեցել երկրում տարվող իսլամիզացման քաղաքականության դեմ, ինչն էլ պատճառ է դարձել իշխանությունների համար, որպեսզի նման որոշում կայացնի։