07/08/2012 16:18
«Լիվերպուլն» Ագերի համար 22 մլն ֆունտ է պահանջում
Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, անգլիական «Լիվերպուլը» հերթական անգամ մերժել է դանիացի պաշտպան Դանիել Ագերի տրանսֆերը գնելու «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը: «Լիվերպուլն» իր ֆուտբոլիստի համար պահանջում է 22 մլն ֆունտ` պատճառաբանելով, որ 2009թ. նրանք «Էվերթոնից» Ջոլեոն Լեսկոտին գնելու համար նույնքան գումար են վճարել:
Ի տարբերություն այդ տրանսֆերի, Ագերին գնելու համար Անգլիայի չեմպիոնները պատրաստ են «Լիվերպուլին» տրամադրել նաև թիմի կիսապաշտպան Ադամ Ջոնսոնին: