07/08/2012 13:24
Հայ շախմատիստները` աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում
Աշխարհի շախմատի մինչև 20 տարեկանների առաջնության 5-րդ տուրում հաջող հանդես եկան հայ շախմատիստները: Սամվել Տեր-Սահակյանն առավելության հասավ Յիա Վեյի, Կարեն Հ. Գրիգորյանը` Օլիվեր Միհոկի, Վահե Բաղդասարյանը` Անտոն Պոդոլսկու նկատմամբ: Սամվել Տեր-Սահակյանը, այսպիսով, իր ակտիվում ունի 4,5 միավոր և 1-3-րդ տեղերն է բաժանում Յու Յանգյիի և Ալեքսանդր Տրատովի հետ: Կարեն Գրիգորյանը 4 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ Վահե Բաղդասարյանը 3 միավորով ընթանում է 50-րդ տեղում:
Աղջիկների մրցաշարում Շուշաննա Սարգսյանը հաշվետու տուրում, ցավոք, զիջեց Լիզա Սկատի հետ: Այժմ նա իր ակտիվում 2 միավոր ունի և զբաղեցնում է 35-րդ տեղը: