09/08/2012 13:25
ԲՀԿ-ն սատարելու է Աբովյանի գործող քաղաքապետին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում առաջադրել է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանի թեկնածութույնը,-ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ.
«Հաշվի առնելով լրատվամիջոցների առանձնակի հետաքրքրությունը Աբովյան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը, հայտնում ենք, որ ԲՀԿ-ն առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: Որևէ այլ թեկնածություն չի քննարկվել:
Հարգանքով՝ ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»: