09/08/2012 10:11
Կաշառք վերցնելու համար ձերբակալվել են ՍԱՊԾ մի քանի աշխատակիցներ
Ըստ «Ժողովրդի» տեղեկությունների` ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու համար ձերբակալել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մի քանի աշխատակիցների:
Համաձայն լուրերի`«6»-րդ վարչությունը պարզել է, որ ՍԱՊԾ աշխատակիցները Երևանի մի շարք հացի և խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում արտադրամասերի տնօրենի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել և տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել:
Տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից`հայտնելով, որ ՍԱՊԾ ղեկավարը նախկինում Գրիշա Բաղյանն էր, այժմ` ԿԸՀ նախկին աշխատակից Աբրահամ Բախչագուլյանը: