10/08/2012 14:14
Գալիանի. «Ասես «D» սերիայում հանդես եկող թիմ լինեինք»
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին մինչև հիմա բարկացած է ընկերական խաղում Մադրիդի «Ռեալից» 1:5 հաշվով կրած պարտության համար: Այդ առիթով նա խիստ նկատողություն է արել թե գլխավոր մարզչին, թե ֆուտբոլիստներին:
«Եթե դու հանդես ես գալիս «Ռեալի» դեմ, կարևոր չէ, թե ինչ խաղ է, դա պատահական մրցակից չէ: Ամոթ էր, Նյու Յորքում մեզ էր հետևում 60 հազար հանդիսական, իսկ միլիոնավոր մարդիկ հանդիպմանը հետևում էին հեռուստատեսությամբ:
Իսկ ի՞նչ արեց «Միլանը»: Նա ասես «D» սերիայում հանդես եկող թիմ լիներ: Իսկ ի՞նչ արեց Ալլեգրին: Ինչի՞ համար էին այդ 9-ը փոխարինումները: Ճիշտ է` Մոուրինյոն 11 փոխարինում կատարեց, սակայն տեսեք, թե ովքեր էին դուրս գալիս խաղադաշտ: Իսկ մեզ մո՞տ: Դա շատ լուրջ սխալ էր»,- դժգոհել է Գալիանին: