10/08/2012 19:22
Վրացի փրկարարներին պետք է 3 օր`հայ լեռնագնացին փրկելու համար
Օգոստոսի 9-ին, ժամը 14.35-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ քաղաքացին՝ Ա. Մ-ն, լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը և միջոցների սղության պատճառով չի կարող ինքնուրույն իջնել:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ իրենք տեղյակ են այդ մասին, և վրացի փրկարարներն արդեն օգնության են մեկնել մեր հայրենակցին:
ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնի փոխանցմամբ` ժամը 16.53-ին Վրաստանից տեղեկություն է ստացվել, որ վրացի փրկարարները կապ են հաստատել հայ լեռնագնացի հետ: Ճշտվել է, որ նրա մոտ կա սննդի պաշար: Եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը չի կարող թռչել այնտեղ, իսկ ոտքով Ուշբա սար հասնելու համար Սվանեթիի փրկարարներին անհրաժեշտ է 3 օր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: