11/08/2012 13:13
Հայ շախմատիստները` աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում
Աշխարհի շախմատի մինչև 20 տարեկանների առաջնության 8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Շրեյների հետ և այժմ 6 միավոր արդյունքով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Կարեն Հ. Գրիգորյանը ակնառու վերընթացից հետո, ցավոք, սայթաքեց Յու Յանգյիի հետ պարտիայում. այս պարտությունից հետո նա 5,5 միավոր արդյունքով նահանջել է 12-րդ տեղ: Իսկ Վահե Բաղդասարյանը, ոչ-ոքի խաղալով Ակսել Ռոմբալդոնի հետ, հաշվետու տուրից հետո 4,5 միավորով հաստատվել է 45-րդ հորիզոնականում:
Ավելացնենք, որ առաջատարները` Ալեքսանդր Իպատովը, Յու Յանգյին և Ռիչարդ Ռապորտը, վաստակել են 6,5-ական միավոր:
Կանանց մրցաշարում Շուշաննա Սարգսյանը պարտության մատնեց Գիսելլա Դոմինգեսին: Այժմ նա 4 միավորով ընթանում է 37-րդ տեղում, իսկ միանձնյա առաջատարը` Նաստասյա Զիազուլկինան, իր ակտիվում ունի 6,5 միավոր: