13/08/2012 10:49
Իրանում երկօրյա սուգ է հայտարարվել
Իրանում երկրօրյա սուգ է հայտարարվել ` ի հիշատակ նախօրեին ավերիչ երկրաշարժին զոհ գնացած մարդկանց: Այս մասին հայտնում է lenta.ru:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ` օգոստոսի 11-ին ուժեղ երկրաշարժի հետևանքով մահացել է շուրջ 300 մարդ, 5000-ից ավելի մարդ վիրավորվել է:
Մահացների միայն կեսին է հաջողվել պաշտոնապես ճանաչել, քանի որ իսլամի հոգևոր կանոնների համաձայն, իրանցիներն իրենց հարազատներին թաղել են մինչև լուսաբաց` չսպասելով պաշտոնական ճանաչման արարողությանը:
Նշենք, որ ըստ տեղեկատվության, օգոստոսի 11-ին Իրանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հետևել է 60 հետցնցում, որոնցից որոշները Ռիխտերի սանդղակով եղել են 4 բալ ուժգնությամբ: