13/08/2012 11:53
Ջենիֆեր Էնիսթոնը ամուսնանում է
Հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, ում հաճախ անվանում են «դժվար ճակատագրով կին», ամուսնանում է: Այս մասին հայտնում է filmpro.ru-ն: 43-ամյա դերասանուհու ընտրյալը դերասան և սցենարիստ Ջասթին Թերուն է:
People ամսագրի փոխանցմամբ` զույգը մեկ տարուց ավելի հանդիպում է, իսկ դերասանի 41-ամյակի օրը նրանք նշանվել են:
Դերասանի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, ամուսնության համաձայնությունը Ջասթինի համար հիանալի նվեր էր Էնիսթոնի կողմից:
Միևնույն ժամանակ, շրջանառվող լուրերի համաձայն, անցյալ կիրակի օրը Ջ. Էնիսթոնի նախկին ամուսինը` Բրեդ Փիթը գաղտնի ամուսնացել է Անջելինա Ջոլիի հետ: