13/08/2012 10:55
Մեքսիկայում սպանել են քաղաքապետին ու նրա օգնականին
Մեքսիկայի Սան Լուիս Պոտոս քաղաքում սպանվել է նորանշանակ քաղաքապետ Էդգար Մորալես Պերեսը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրան սպանել են իր մեքենայի մեջ` հավաքույթից վերադառնալու ճանապարհին: Մեքենայի մեջ նրանից բացի եղել է նաև իր նախընտրական շտաբի ղեկավար Ֆրանցիսկո Ֆերնանդեսը և Պերեսի կինը:
Ֆերնանդեսը ևս մահացու վնասվածք է ստացել: Կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածք է ստացել նաև քաղաքապետի կինը:
Դեռևս անհայտ է հարձակման պատճառը և չարագործների ինքնությունը:
Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում: