14/08/2012 12:26
Հայ շախմատիստները` Աթենքում
Աթենքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 11-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը կրկին վստահ հանդես եկավ և պարտության մատնեց ամերիկացի Կոնրադ Հոլտին: Վահե Բաղդասարյանը ևս հաջողության հասավ` առավելության հասնելով բելառուս Վլադիսլավ Կովալևի նկատմամբ:
Այս տուրում Կարեն Գրիգորյանը պարտություն կրեց Չինաստանի ներկայացուցիչ Յուի Վեից, իսկ աղջիկների մրցապայքարում Շուշաննա Սարգսյանն իր պարտիան ոչ ոքի ավարտեց Դոմենյուկա Բատկովսկայտեի հետ պայքարում:
11-րդ տուրից հետո Սամվել Տեր Սահակյանը վաստակել է 8,5 միավոր և գտնվում է 2-րդ տեղում: Նա ընդամենը կես միավորով է զիջում առաջատարներ թուրք Ալեքսանդր Իպատովին և հունգարացի Ռիչարդ Ռապորտին: Կարեն Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը 7-ական միավորով գտնվում են 12-26-րդ տեղերում, իսկ Շուշաննա Սարգսյանը 5,5 միավորով` 36-րդն է: