15/08/2012 09:39
Կալիֆորնիայում թալանել են Սթիվ Ջոբսի տունը
Կալիֆորնիայում թալանվել է Apple
Թեև հանցագործությունը կատարվել է հուլիսի 18-ին, սակայն միայն այսօր է ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն տարածել:
Տեղեկատվության համաձայն, հանցագործները գողացել են մի քանի համակարգիչ և անձնական իրեր՝ ավելի քան 60 հազար դոլար ընդհանուր արժողությամբ: Ոստիկանությունից չեն պարզաբանել, թե մասնավորապես ում են պատկանել այդ իրերը:
Գողության կասկածանքով ձերբակալվել է տարածքի բնակիչ Կարիեմ Մակֆարլինը, ում արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել գողության և գողոնը վաճառելու համար:
Նա ոստիկաններին ասել է, որ տեղյակ չի եղել, ում տունն է թալանում:
Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսը մահացել է 2011 թ. հոկտեմբերին 56 տարեկանում և այդ առանձնատանը ապրել է կյանքի վերջին տարիներին: