15/08/2012 12:41
Տեր-Սահակյանը ոչ ոքի խաղաց, մյուսները` պարտվեցին
Հունաստանի Աթենք քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնության 12-րդ տուրն անհաջող էր մեր մերկայացուցիչների համար: Բացի Սամվել Տեր-Սահակյանից, ով Ռիչարդ Ռապորտի հետ պարտիան ավարտեց ոչ ոքի, մեր մյուս շախմատիստները պարտություններ կրեցին:
Կարեն Գրիգորյանը զիջեց Էրիկ Հանսենին, Վահե Բաղդասարյանը` Անդրեաս Հեյմանին, իսկ Շուշաննա Սարգսյանը` Հաննա Կլեկին:
12-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 9, Կարեն Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը` 7-ական, իսկ Շուշաննա Սարգսյանը` 5,5 միավոր: