16/08/2012 10:32
Facebook-ը կտուգանվի օգտատերերի նկարները օգտագործելու համար
Գերմանիայի իշխանությունները վերսկսել են աշխարհում խոշորագույն սոցցանցի` Facebook-ի հետաքննությունը, հայտնում է լենտա.ռուն(lenta.ru):
Նրանց կարծիքով, սոցցանցում ստեղծվել է ինֆորմացիայի և նկարների հսկայական արխիվ, որը նրանք օգտագործում են մարդկանց ճանաչելու տեխնոլոգիայի համար:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, այդ մասին մի քանի անգամ զգուշացվել է սոցցանցի ադմինիստրացիային, սակայն որևէ փոփոխություն չի արվել: