16/08/2012 18:59
Փոլ Մաքարթնին միացել է Pussy Riot խմբի աջակիցներին
Փոլ Մաքարթնին միացել է շոու-բիզնեսի այն աստղերին, ովքեր պաշտպանում են Փուսի Ռիոթ խմբին: Այս մասին հայտնում է BBC:
Ավելի վաղ նրանց իրենց աջակցությունն էին հայտնել նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան և Սթինգը:
Փ. Մաքքարթնին իր ուղերձում ասել է, որ կանի իրենից կախված ամեն ինչ, որ օգնի նրանց:
«Ես հուսով եմ, որ ՌԴ իշխանությունները հարգում են երկրի բոլոր բնակիչների ազատ արտահայվելու իրավունքը: Զարգացած երկրներում մարդիկ ազատ արտահայտում են իրենց մտքերը և դա լավագույն ուղին է ցանկացած պետության համար: Ես, ինչպես և նրանք, ովքեր հավատում են նկարչի ազատ ինքնարտահայտման իրավունքին, աջակցում եմ ձեզ»,- ասել է նա:
Նշենք, որ վաղը Մոսկվայում կկարդացվի այս խմբի երեք անդամների դատավճիռը: