17/08/2012 16:12
Գևորգ Ղազարյանն ապաքինվել է
Օգոստոսի 15-ին կայացած Հայաստան-Բելառուս (1:2) ընկերական խաղում Գևորգ Ղազարյանը վնասել էր ոտքը, ինչի պատճառով չէր կարողացել շարունակել մրցավեճը: Դոնեցկի «Մետալուրգի» մամուլի քարտուղաությունը տեղեկացնում է, որ Ղազարյանն իրեն անհամեմատ լավ է զգում և լուրջ ոչինչ չկա:
Երեկ Գևորգը մասնակցել է թիմի ընդհանուր մարզմանը և Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրի «Տավրիայի» հետ հանդիպմանը պատրաստ է դուրս գալ խաղադաշտ: