17/08/2012 10:16
Այսօր Pussy Riot խմբի դատավարությունն է
ՌԴ քաղաքացիների մեծ մասը Pussy Riot փանք խմբի դեմ դատավարությունն արդար է համարում, գրում է լենտա.ռուն(lenta.ru):
Ստացված տվյալների համաձայն, 1600 հարցվածների 44%-ը այս խմբի դեմ դատավարությունը համարում է արդար, և միայն 18 տոկոսն է համարում, որ վճիռը կթելադրվի դատարանին:
Նշենք, որ այսօր` օգոստոսի 17-ին, ուղիղ եթերում կկարդացվի նրանց գործով դատավճիռը:
Հիշեցնենք, որ խմբի 3 անդամները մեղադրվում են խուլիգանության մեջ, քանի որ նրանք 2012 թ. փետրվարի եկեղեցում երգել են «Տիրամայր, փրկիր մեզ Պուտինից» երգը. մեղադրող կողմը նրանցից յուրաքանչուրի համար պահանջել է 3-ական տարի ազատազրկում: