18/08/2012 13:28
Միշա Քալանթարյանը Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբայրն է
Միշա Քալանթարյանը, ում անունը այսօր լրատվամիջոցներում նշվում էր որպես Հայրապետյանների ընտանիքի ազգական, իրականում ոչ թե ազգականն է, այլ Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբայրը, ում ազգանունը անձնագրում Քալանթարյան է, Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա փոխանցմամբ, ինքնասպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդված 1-ին մասի (ինքնասպանության հասցնել) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Aysor.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում գտնվող իր առանձնատանը ինքնասպան է եղել Միշա Քալանթարյանը:
Aysor.am-ի տեղեկությունների համաձայն, նա որևէ նամակ չի թողել իր սպանության դրդապատճառների վերաբերյալ: