20/08/2012 12:57
Նալբանդյանը 45-րդն է
ATP-ն հրապարակել է պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանշային հերթական աղյուսակը։ Այն շարունակում է վստահորեն գլխավորել Ցինցինատիում երեկ վստահ հաղթանակ տոնած շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը: 2-րդ տեղում է սերբ Նովակ Ջոկովիչը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը։
Արգենտինահայ թենիսիտ Դավիդ Նալբանդյանը, ով նախորդ շաբաթ 39-րդն էր, այս անգամ նահանջել է 6 տեղով և զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը։ Նման բացասական արդյունք է ցույց տվել նաև ֆրանսիացի Գաել Մոնֆիլսը։