21/08/2012 13:33
Հայ շախմատիստները Մարինգայում
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանին շնորհվեց 3-րդ մրցանակը:
Արմեն Պրուդյանը 6,5 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը:
8,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Խոսե Ֆերնանդո Կուբասը (Պարագվայ):
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին 251 շախմատիստներ: Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: