22/08/2012 13:19
ՌԴ-ն պաշտոնապես դարձել է ԱՀԿ անդամ
Այսօրվանից ՌԴ-ն պաշտոնապես դարձել է ԱՀԿ անդամ: Նա այս կազմակերպության 156–րդ անդամն է, գրում է «Վեստի.ռու»-ն (vesti.ru):
Հուլիսի 23-ին ՌԴ կառավարությունը նամակ է գրել ԱՀԿ քարտուղարություն` անդամ դառնալու համար, և ավարտել է ԱՀԿ-ին անդամակցելու համար բոլոր անհրաժեշտ թղթաբանությունը:
Ռուս փորձագետների կանխատեսմամբ, դրա շնորհիվ կբացվեն 40 հազար աշխատատեղեր:
Նրանց կանխատեսմամբ, առաջիկա 5 տարիների ընթացքում աստիճանաբար կնվազեն նաև տարբեր ապրանքատեսակների գները, բացառությամբ նավթի և գազի գներից: