23/08/2012 11:11
Բան Կի Մունը կմեկնի Իրան
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հաջորդ շաբաթ Իրանում կմասնակցի Չմիավորման երկրների շարժման գագաթաժողովին։
Չնայած նրան, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կոչ էին անում արհամարհել գագաթաժողովը՝ այնուամենայնիվ ՄԱԿ-ը նման որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Բան Կի Մունը հայտարարել է, որ ինքը կօգտվի այդ հնարավորությունից, որպեսզի գագաթաժողովի մասնակիցներին միջազգային հանրության մտահոգությունները հաղորդի Իրանի միջուկային ծրագրի և սիրիական ճգնաժամի առնչությամբ։
Նշենք, որ Չմիավորման երկրների շարժումը միավորում է 120 երկիր, այդ թվում նաև 2 տասնյակից ավելի դիտորդ-պետություն։